Armenian text to speach

ՔՊ-ական պատգամավոր Արուս Մանավազյանը` Արթուր Հովհաննիսյանի պահվածքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ԱԺ ընդդիմադիր պաատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին:

Երեկ Ազգային ժողովի կին պատգամավորները հայտարարություն են տարածել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ։

«Անթույլատրելի ենք համարում և խստորեն դատապարտում ենք իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարությունները»,- նշել էին նրանք:

Վերջիններս պահանջել էին

ա. Արթուր Հովհաննիսյանի կողմից հրապարակային ներողություն՝ իր հայտարարությունների համար,
բ. Ազգային ժողովի ղեկավարության հստակ, հասցեական և հրապարակային դատապարտում, ինչպես նաև Ա. Հովհաննիսյանի վարքը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի։

Armlur.am-ը փորձել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուս Մանավազյանից պարզել, թե ինչպես է նա վերաբերվում Հովհաննիսյանի հայտարարություններին ու համակարծիք է կին ընդդիմադիր պատգամավորների հայտարարության հետ կապված. «Եթե անկեղծ, կարծում եմ՝ առհասարակ պետք է ԱԺ-ի խոսույթը մնա քաղաքականը և որևէ դեպքում չհասնել անձնական վիրավորանքների դաշտ»:

 

Սոնա Գրիգորյան




Լրահոս