
Թուրքիայի եվրոպական հարցերով պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ելույթ է ունեցել Էգեյան համալսարանում։Սակայն ուսանողները չեն ցանկացել լսել նրա ելույթը եւ սկսել են ձվեր նետել նրա ուղղությամբ։ Դրանցից մեկը դիպել է նրա դեմքին՝ աջ այտին։ ։Ձվահարվելուց հետո Բաղըշը ձու նետելը հավասարեցրել է լոլիկ, քար եւ մոլոտովյան կոկտեյլ նետելու հետ՝ ընդգծելով, որ դրանք բոլորն էլ հարձակում են կոչվում։