Փաստաբան Սոս Հակոբյանը ևս անդրադարձավ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին ՔՊ քարտուղարի հնչեցրած արտահայտություններին։
Նա գրել է․ «Թագուհի Թովմասյանի մասին տղամարդուն, ավելի ճիշտ՝ մարդուն (անկախ սեռից) անվայել արտահայտություններ արտաբերածը ինքնին որպես կենսաբանական և սոցիալական էակ այնքան եղկելի է, որ թեմային անդրադառնալն անգամ անհամարժեք զզվանք է առաջացնում…
Օրինակ՝ ավելի հեշտ է Երևանի քաղաքապետարան և «Վեոլիա Ջուր» ամեն օր հիշեցնել և պատկերավոր վերհիշել, որ քանաքեռ-զեյթուն վարչական շրջանի Պ. Սևակ և հարակից փողոցները երկար ժամանակ է ինչ շարունակում են օրը մեջ ողողվել կեղտաջրերի մեջ՝ կոյուղատար ջրահեռացման համակարգի բարոյապես մաշված և լքված լինելու հետևանքով, քան վերը չվկայակոչված, բայց ենթադրելի անձի մասին ինչ-որ բան գրելը։
Հ.Գ. հավանաբար, իրավապաշտպան ՀԿ-ները, կանանց իրավունքներով զբաղվողները, արևմտյան դեսպանությունները, Մարդու իրավունքների պաշտպանը այդ նույն պատճառով չեն անդրադառնում զարհուրելի այդ դեպքին։ Վերջինի մասով այդքան էլ վստահ չեմ»։






























