Armlur.am-ը ահազանգ է ստացել Սևանի բանտից, որ այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Սևան ՔԿՀ-ում։
Ավելին, ըստ դատապարտյալների՝ ձերբակալվել է Սևան քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։ Իրավապահները խուզարկում են բանտը։
Քիչ առաջ ArmLur.am-ին դարձավ, որ կոնկրետ գործողությունները իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Armlur.am-ը մեկնաբանության համար դիմել է կոմիտե, պատասխան ստանալուց անմիջապես հետո կհրապարակենք այն։

























































































