Armenian text to speach

Գիտելիք ունեցող մարդը նման բան չէր անի. Կարապետյանցը՝ Արթուր Հովհաննիսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Ազգային ժողովում քպ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը վիրավորական և զրպարտիչ արտահայտություններ է հնչեցրել ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանի նկատմամբ:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այսօր ArmLur.am լրատվականի հետ զրույցում անդրադարձավ Արթուր Հովհաննիսյանի վարքագծին՝ նշելով, որ նրանից «ներողություն» բառը չի ակնկալում:
«Այդպիսի վարքագիծ դրսևորող մարդը չի կարող ներողություն խնդրել, նա հաստատ ունակ չի հասկանալու իր սխալը: Նման վարքագիծ դրսևորելու, խոսույթ ունենալու համար պետք է զուրկ լինել բարոյական նորմերից: Բարոյական նորմերի կամ սեփական արժանապատվության, առհասարակ, մարդու իրավունք հաստատությունների նվազագույն գիտելիք ունեցող մարդը չի կարող այդպիսի արտահայտություններ անել, ինչպիսի արվել է բազմաթիվ անգամ և հիմա էլ թիրախը դարձել է Թագուհի Թովմասյանը»,- ասաց Կարապետյանցը:

Նա համոզված է, որ այս իշխանություններին պատժելու միակ տարբերակը 2026 թվականին նրանց չվերընտրելն է: Այլապես տիրող աֆտորիտար համակարգից 2026 թվականին մենք կունենանք դիկտատուրա, որն ըստ մեր զրուցակցի, կլինի բացառձակ և հավասարը չունեցող ռեժիմ:

Նինա Կարապետյանցը համոզված է, որ Արթուր Հովհաննիսյանն իր մանդատը վայր չի դնելու. «Եթե ԱզգայիՆ Ժողովի նախագահը թքում է մարդու երեսին, եթե երկրի վարչապետը հակասահմանադրական գործողություններ է անում և չի պատժվում, ապա ինչպե՞ս կարող է Արթուր Հովհաննիսյանը պատժվել՝ ընդդիմադիր կին պատգամավորին վիրավորելու ու խուլիգանական վարքագիծ դրսևորելու համար: Ընդհակառակը, նրան ատամներով պահելու են: Այդ երիտասարդը քպ-ին բնորոշ ու շատ համապատասխան երիտասարդ է և, իհարկե, նա պատասխաանտվության չի ենթարկվելու»,- ասաց Նինա Կարապետյանցը՝ մատնացույց անելով ՀՀ արդարադատության համակարգին, որը, ըստ իրեն, այսօր չի պահում իր անկախությունը:

 

Նանիկ Աղասյան




Լրահոս