ՀայաՔվե վարչության անդամ Ցոլակ Ակոպյանը հրապարակում է արել՝ կապված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի մասին ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությունների հետ։
«Ինձ ոչ այդքան զարմացնում է արթուր հովհաննիսյանի պահվածքը (նրա հարցը ինձ համար վաղուց փակված է), այլ նրա կողքը նստող նույն խմբակցության անդամ տղամարդ կոչվողների լռությունը և անտարբերությունը։ Լավ դուք ծնող, քույր, կին, դուստր չունե՞ք, չե՞ք ամաչում ձեր լռւթյունից…
Թագուհի՛ ջան, շան տեղ մի՛ դիր, պատասխան են տալու…»,- նշել է նա։





























