‹‹Լուսավոր Հայաստան›› կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ քպ-ական պաըգամավոր Արթուր Հովհաննիսյանը զրպարտել և վիրավորել է ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թոմվասյանին: ArmLur.am լրատվականի հետ զրույցում նախկին պատգամավորը նշել է.
‹‹Լսել եմ՝ սեռավարակի թեստ հանձնելու մասին են խոսել, կարծում եմ, դա բացառձակապես քաղաքականության հետ կապ չունի: Հայաստանում ժամանակին կային կանանց իրավունքներով, մարդու իրավունքներով, զլմ-ների իրավունքներով զբաղվող կազմակերպություններ, որոնք, կարծում եմ, պիտի արդեն հայտարարություն արած լինեին: Դեսպանատների կողմից հայտարարություններ պիտի լինեին, բայց չկան››:
Ինչո՞ւ չկան այդ հայտարարությունները՝ Մարուքյանը պատասխանում է. ‹‹Հայաստանի Հանրապետությունում 3-րդ սեկտոր՝ քաղաքացիական հասարակությունը, բոլոր հայտնի ՀԿ-ներն այսօր Կառավարության տարբեր գրասենյակներից գրասենյակ են դեգերում և այնքան են սերտաճել գործող իշխանության հետ, որ որևէ նման պարագայում ծպտուն չեն հանում: Տեղի ունեցածը ծայրահեղ դատապարտելի է և, առնվազն, պետք է ներողություն խնդրել, եթե չի պատրաստվում որևէ ուրիշ բան անել››,- ասաց մեր զրուցակիցը:
Էդմոն Մարուքյանը նաև նշում է, որ անհարժեշտ է Խորհրդարանում էթիկայով զբաղվող հանձնաժողով ձևավորել և բացի այդ էլ էթիկայով զբաղվող կառույցներ կան, որոնք պետք աշխատանքներ իրականացնեն, սակայն, ինչպես մեր զրուցակիցն է նշում, մենք այսօր որևէ մարմին չունենք, որ աշխատի:
Էդմոն Մարուքյանը բացառում է, որ Արթուր Հովհաննիսյանը մանդատը վայր կդնի, սակայն, մեր զրուցակցի խոսքով, պետք է հանրային պահանջ ձևավորվի, որ գոնե ներողություն խնդրի:
Նանիկ Աղասյան

























































































