Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված Քրիստինե Վարդանյանը նպատակ ունի ընդգրկվել ՔՊ վարչության ցանկում հաջորդ շաբաթ սպասվող ընտրությունների միջոցով։
ՔՊ վարչության ցուցակում ընդգրկվելու համար պայքարելուց առաջ ArmLur.am-ը արձանագրել է՝ ինչ ճանապարհ է անցել։
Քրիստինե Վարդանյանը 2002-2006 թվականներին սովորել է «Արտաշատ» համալսարանի տարրական կրթության, մանկավարժության և մեթոդիկայի ֆակուլտետում միայն 25 տարեկան հասակում։ Մինչ այս ավագանու անդամը միայն հասցրել էր դպրոցն ավարտել։ 2010-2014 թվականներին նա զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
2022 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2023 թվականից «Միասնական ազգ» ՀԿ-ի «Մենք» նախաձեռնության համահիմնադիր է:
2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի նախորդ տարի ավագանու անդամը հողերի առքուվաճառքով է զբաղվել։
Տարեսկզբին Վարդանյանն ունեցել է 1 հողամաս Արմավիրի մարզի Վաղարշապատ հաայնքում, որը գնել էր 2023 թվականին 6 մլն դրամով, մեկ տարի անց այդ հողամասը վաճառել է 6 անգամ էժան գնով՝ 1 մլն դրամով։
Ավագանու անդամը 2024 թվականին Վայքի համայնքապետարանից գնել է 150 հազար դրամ արժողությամբ հաղամաս միանձնյա սեփականությամբ։ Ասել է թե ոչ շահութաբեր առուծախի մեջ է եղել իշխանական ավագանու անդամը։
Տրանսպորտային միջոցներ Քրիստինե Վարդանյանը չի հայտարարագրել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 66,2 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 500 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 525 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Երևանի քաղաքապետարանից։
Քրիստինե վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթ ՏԿ խորհրդի անդամ է։
Էմմա Միքայելյան

























































































