«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրառում է կատարել ֆեյսբուքում․
«ՔՊ-ական հերթական խաժամուժի հերթական լկտի վարքագիծը, այս անգամ կին պատգամավորի նկատմամբ, ընդամենը ցույց է տալիս երկրի ղեկավարի ստեղծած արժեհամակարգի դրսևորումը, որտեղ դերակատարները ունեն պայմանական կարգավիճակ։
Սրանց նմանները պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից, պետք է մեկուսացվեն հասարակությունից»,-գրել է նա։

























































































