Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարգալո՞ւյծ անել, թե՞ Կաթողիկոս կարգել. ի՞նչ խոսակցություններ են պտտվում Տեր Արամի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին շրջանում բավականին շատ է քննադատվում Սուրբ Հովանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը: Նրա շուրջ խոսակցություններ են սկսվել այն ամենից հետո, ինչ նա Սուրբ Հովանավանքում ընդունել էր Աննա Հակոբյանին:

Ըստ տարածված լուրերի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն որոշել է նրան կարգալույծ անել այն ամենից հետո, երբ Տեր Արամ քահանան Սուրբ Հովհանավանքում ընդունել էր Աննա Հակոբյանին: Անկախ քաղաքական հայացքներից՝ Սուրբ Հովհանավանքի ուխտավորները միաձայն պնդում են, որ կանգնելու են Տեր Արամի կողքին և թույլ չեն տալու, որ տարիներ շարունակ իրենց ձեռք մեկնած քահանային կարգալույծ անեն:

ArmLur.am լրատվականի աղբյուրներն էլ հայտնում են, որ գործող իշխանությունը հենց Տեր Արամ քահանային է ուզում Ամենայն Հայոց Կաթողիկոս դարձնել:
Տեղեկացնենք, որ Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը հոգևոր ծառայության է կոչված նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում և Ծաղկեվանքում:

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս