Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է սպասվում Փաստաբանների պալատում. փաստաբանների նկատմամբ ճնշումները ու նախագահի մտահոգությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս տարի տեղի կունենա Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը։ Զրուցել ենք նախագահ Սիմոն Բաբայանի հետ։ Վերջինցս հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպես կմեկնաբանի այն հանգամանքը, որ այս ընտրություններում միակ թեկնածուն է։ Դա վստահությա՞ն, թե՞ մրցակցության բացակայության նշան է։

Ի վերջո Հայաստանի փաստաբանական համակարգը երբեմն արժանանում է քննադատության՝ ինչպես պետության, այնպես էլ հասարակության կողմից։ Ի՞նչ խնդիրներ է տեսնում Սիմոն Բաբայանը համակարգում՝ ներսից, և ի՞նչ քայլեր են արվել և արվելու առաջիկա տարիներին՝ փաստաբանների անկախությունը, մասնագիտական իրավունքները և նյութական պաշտպանվածությունը ապահովելու ուղղությամբ:

Ավելին, անդրադարձել ենք նաև այն հարցին, որ վերջին շրջանում շատ փաստաբաններին ոչ միայն ծեծի ենթարկեցին ոստիկանական քննչական մարմիններում, այլև կաշառքի միջնորդության գործերով կալանավորվեցին:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս