ArmLur.am-ը ամիսներ առաջ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը նոր պաշտոն է ունենալու։ Այսօր Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նշանակվել է կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիա» ընկերությունում՝ Ամուլսարի հանքավայրում։
«Հիմա վարչապետն այլ աշխատանք է վստահել, նշանակվել եմ վերջերս՝ մի քանի օր առաջ»,– ասաց Սանոսյանը։

























































































