Եվրոպական ինտեգրման հարցերով փորձագետ Մանե Ադամյանը «Ադամյան» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանե Ադամյան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը զրպարտել և վիրավորել է ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
«Իմ երազած Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվող կանայք մի օր հավաքվում են սուրճի սեղանի շուրջ ու որոշում, որ թույլ չեն տալիս քաղաքականությամբ զբաղվող տղամարդկանց քիթները խոթել իրենց կյանք` անկողին, երեխա, ընտանիք. չի´ կարելի, չեն թողնում, կարմիր գիծ ա…Կարելի ա չէ՞ էս պարզ բաների շուրջ գոնե ձևավորել բացարձակ ու անբեկանելի համերաշխություն: Վերցրե´ք էլի տղամարդկանցից էդ իշխանությունը…
Բայց դե մեզ մոտ տղամարդ պատգամավորը քաղաքական հակառակորդ կնոջը անկողնային ակնարկներով ա ուզում «նեղի», վերջինս էլ փոխանակ հենց ասողին իր տեղը ցույց տա, ասում ա` մամադ քեզ լավ չի դաստիարակել, դե բա պիտի պարտադիր կին գտնել մեղքը իր վրա բարդելու համար, հո հասուն տղամարդը չի՞ կարա միայնակ պատասխանատվություն կրի…»





























