ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ է հարուցել Վարչական իրավախախտման վերաբերյալ, ապա կարճել է այն։
2025 թվականի սեպտեմբերի 5-ին քննվել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի կողմից 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը օրենքով սահմանված կարգով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքումմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը։
Ապրիլին ծանուցվելուց հետո Դիանա Գասպարյանը չի ներկայացրել հայտարարագիր։ Հանձնաժողովը գրություն է ուղարկել Գասպարյանին, որ ստանալուց հետո 3-րդ աշխատանքային օրը ներկայանալ հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուն մասնակցելու, իսկ 5-րդ օրը՝ քննությանը մասնակցելու։
Դիանա Գասպարյանը Հանձնաժողով միջնորդություն է ներկայացրել, որպիսի հետքձգվի գործի քննությունը։
Սակայն հետաձգելուց հետո էլ Գասպարյանը չի ներկայացել և նրա բացակայությամբ տեղի է ունեցել գործի քննությունը։
Գործի քննության օրվա դրությամբ Դիանա Գասպարյանի հայտարարագիրը ներկայացվել է Հանձնաժողով։
Արդյունքում Դիաննա Գասպարյանին ազատել են վարչական պատասխանատվությունից և հայտարարավել է բանավոր դիտողություն։
Էմմա Միքայելյան





























