Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ վարչության անդամ դառնալու համար պայքարող Հասմիկ Հակոբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարան եկած «Ա Թիվի» հեռուստաընկերության սցենարիստ-լրագրող Հասմիկ Հակոնյանը կարծես թե այս հեղափոխությունից հետո աստիճանաբար փորձում է կապիտալ կուտակել։

Համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարագրի՝ պատգամավորը հայտարարագրել է 2019 թվականի ձեռք բերված բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ 2 տարի անց՝ 2021 թվականին, Հակոբյանը ձեռք է բերել HYUNDAI մակնիշի մեքենա 2015 թվականի արտադրության։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6,4 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 850 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել է 13 մլն 525 հազար դրամ, որից 10 մլն 412 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից։ Եկամուտներից 173 հազար 230 դրամը տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում է, իսկ  2 մլն 940 հազար դրամը պատգամավորը ՀՀ ՊԵԿ-ից է ստացել։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից նկատում ենք, որ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ունի 2 հիփոթեք, որից 11 մլն 335 հազար դրամը բնակարանի հիփոթեքն է,  28 մլն 865 հազար դրամը անշարժի գույքի գնման իրավունքի համար է։

Ըդհանուր վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է  40 մլն 992 հազար դրամ։

Մինչ պատգամավոր դառնալը Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը վարկի մարմանն ուղղել է  5 մլն 984 հազար դրամ։

10 օրից սպասվում են ՔՊ վարչության ընտրությունները, որում ակտիվ ներգրավվածություն ունի Հասմիկ Հակոբյանը․ նա պայքարում է վարչության նեղ կազմում ընդգրկվելու համար։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն նականանց ցանկից միակն է, ով մեծ հավանականություն ունի ՔՊ վարչությունում ընդգրկվելու համար։

Հիշեցնենք, որ  Հասմիկ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո իր մտերիմներից, բարեկամներից ԱԺ-ում աշխատանքի էր ընդունել հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին։

 

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս