Armenian text to speach

Ուկրաինան լեհական կողմին հայտնել է ռուսական ԱԹՍ-ների տեղաշարժի մասին. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներխուժմանն անդրադառնալիս հայտնել է, որ լեհական կողմին համապատասխան կապուղիներով տեղեկություն է փոխանցվել այդ մասին։

«Դեռ գիշերն ուկրաինացի զինվորականները համապատասխան կապուղիներով լեհական կողմին տեղեկատվություն են հաղորդել ռուսական անօդաչու թռչող սարքերի տեղաշարժի մասին։ Կիևի ժամանակով մոտավորապես ժամը 00:50-ին գրանցվել է Ուկրաինայի և Լեհաստանի միջև պետական ​​սահմանի առաջին հատումը ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից: Գիշերը Լեհաստանի տարածք թռչող առնվազն երկու ռուսական անօդաչու օգտագործել է Բելառուսի օդային տարածքը», – հայտնել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ առնվազն մի քանի տասնյակ ռուսական ԱԹՍ-ներ են շարժվել Ուկրաինայի և Բելառուսի սահմանի երկայնքով և Ուկրաինայի արևմտյան շրջաններում՝ մոտենալով Ուկրաինայի տարածքում և, ըստ երևույթին, Լեհաստանում գտնվող թիրախներին։

Զելենսկու խոսքով՝ Լեհաստանի սահմանը հատած և նրա տարածք ներթափանցած ռուսական ԱԹՍ-ների թիվը կարող է «ավելի մեծ լինել, քան նախկինում հայտարարված թիվը»։ Նա նշել է, որ անօդաչուների թիվը կարող է հասնել մոտ երկու տասնյակի, այժմ տվյալները ստուգվում են։

Ավելի վաղ Զելենսկին և Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել էին, որ առնվազն ութ ռուսական անօդաչու թռչող սարք է խախտել Լեհաստանի սահմանը, մինչդեռ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է 19 անօդաչու թռչող սարքի ներխուժման և սպառնալիք ներկայացնող սարքերի ոչնչացման մասին: Լեհական լրատվամիջոցները գրում են, որ երկրի օդային տարածքը կարող է հատած լինել ավելի քան 20 ԱԹՍ։

 




Լրահոս