Armenian text to speach

Արթուր Հովհաննիսյանը հատել է ԱԺ պատգամավորի էթիկայի բոլոր սահմանները․ իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

“Կյանքի իրավունք” իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ՝ Ռուզան Ադանալյան ևս անդրադարձել է սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը զրպարտել և վիրավորել է ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին։

«Օրերս ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած իշխանական պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյանի վիրավորական արտահայտություններն ուղիղ համեմատական են ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի հանրային ելույթներում օգտագործվող  բառապաշարի և վարքագծի հետ:
Բոլորովին վերջերս հայտնի դարձավ,որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2-հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել Նիկոլ Փաշինյանի խոսքում,որի համար վերջինը ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել անպարկեշտ արտահայտությունների,մասնավորապես՝ #դոմփել բառը գործածելու համար:

Մեր դիտարկմամբ՝ այստեղից էլ առաջ են եկել իշխանական պատգամավորների կողմից Աժ-ում դրսևորած անպարկեշտ պահվածքի արմատները,սկսած՝
”Արա մի հատ վեր ընգի տեղդ,համբալի մեկը” արտահայտությունից  մինչև
“ԱԱԾ-ի պադվալները լցնելու” սպառնալիքները:

Իսկ տվյալ դեպքում Արթուր Հովհաննիսյանի արտահայտությունը կրել է խիստ անձնական բնույթի վիրավորանք,որով վերջինը հատել է ԱԺ պատգամավորի էթիկայի բոլոր սահմանները, ինչը տեղի է ունեցել ոչ թե  քաղաքական բանավեճի թեմայի շրջանակներում,այլ մեր գնահատմամբ՝ նվազագույնը  քողարկված քաղաքական վրեժխնդրության եղկելի արարք է՝ ցուցաբերած ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ:

Գտնում ենք,որ պետք է  անհապաղ ձևավորել համապատասխան հանձնաժողով, քննարկել վերջինի անվայելուչ վարքի հարցը և Արթուր Հովհաննիսյանը պետք հրապարակային  ներողություն  խնդրի Թագուհի Թովմասյանից:

Մեր կարծիքով՝ չի բացառվում,որ իշխանական պատգամավորի նման էժան և  անձնական դաշտ տեղափոխվելու մանիպուլյատիվ պահվածքը կարող է պայմանավորված  լինել ինչ-ինչ ներգործուն միջոցների ազդեցությունով,իսկ նշվածի հիմնավոր կասկածն օբյեկտիվորեն արտացոլված է պաշտոնական տեղեկատվությամբ՝  մամուլի հրապարակումներում,մասնավորապես՝ 2017թվականին Արթուր Հովհաննիսյանն անցել է  թմրանյութի գործով»։




Լրահոս