Armenian text to speach

«Էլ ոչնչի վրա զարմանալ չի ստացվում իրենց անհատակ լկտի վարքի, խոսելաոճի, քայլերի, կանանց թիրախավորման հարցում. Տաթևիկ Հայրապետյան ». Զարուհի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անդրադարձել է օրերս Ազգային ժողովում տեղի ունեցածին, երբ Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում վիրավորեց ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

ArmLur.am լրատվականի հետ զրույցում նա նշեց.

‹‹Նմանատիպ խոսույթը նորմալիզացված է Ազգային Ժողովում: Կանանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, թիրախավորում, նրանց անձնական և ընտանեկան կյանքի չհարգելը և տղամարդկանց ագրեսիան, որը ակնհայտ է և այդ նախադեպերը երբևէ չեն կանխվել: Նման դեպքերը չեն կանխվել ո՛չ էթիկական հանձնաժողովների միջոցով, ո՛չ որևէ մեկը վայր է դրել իր մանդատ և ոչ էլ հենց նույն խմբակցության անդամները չեն արտահայտել խիստ և դատապարտողական հայտարարություններ››: Մեր զրուցակցի խոսքով՝ հենց չպատժելն էլ դարձել է շարունակականության պատճառը:

‹‹Անպատժելիության շարունակական շղթան պիտի մի տեղ կտրվի և, կարծում եմ, որ աղետալի չափի է հասել ատելության խոսքը, հատկապես, կանանց նկատմամբ: Այս դեպքում պետք է բոլոր հնարավոր քայլերով գործել՝ թե՛ էթիկայի հանձնաժողով ստեղծելով և քննելով այդ հարցը, թե՛ մանդատը վայր դնելու պահանջով: Պետք է այդ ընթացակարգերը իրականացվեն: Կարծում եմ, կանանց թիրախավորում ահռելի քանակի է հասել և դրա աղբյուրը հիմնականում քաղաքական գործունեություն ծավալող տղամարդիկ են››,- եզրափակեց Զարուհի Հովհաննիսյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս