Այս ու այլ նորություններ էին ներկայացվում «Ռենշին» ընկերության «Skyline» սմարթ թաղամասի տաղավարում «Toon Expo 2025» ցուցահանդեսի շրջանակներում։
Այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու բոլորովին նոր «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտովթաղամասի առավելություններին, նորարարական տեխնոլոգիաների միջոցով իրենց զգալ իրենց ապագա տանը, զգալ ժամանակակից ապրելակերպի առավելությունները։
Նորամուծություն են նաև այն տեխնոլոգիական լուծումները, որոնց կիրառությամբ Հայաստանում վեր են խոյանալու առաջին 35-հարկանի երկնաքերերը։ Այս հավակնոտ նպատակը Հայաստանում իրականություն դարձնելու համար իհարկե անհրաժեշտ է եղել միջազգային առաջատար ընկերությունների հետ համագործակցել։
«Skyline»-ում նորարարությունները տեխնոլոգիական լուծումներով միայն սկսվում են։ Թաղամասի բնակիչ հնարավոր է դառնալ՝ նաև հիփոթեկային վարկավորման միջոցով՝ միայն ընկերության վաճառքի գրասենյակ այցելելով։ Ընդ որում, վարկ տրամադրվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարկերկրյա քաղաքացիներին՝ նույնիսկ առանց Հայաստանում փաստաթղթավորված եկամտով։ Վարկի տրամադրման որոշումն էլ կայացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում․


























