
Նորվեգիայի պատմության ամենամասշտաբային ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկին դատարանը թույլ է տվել օգտվել ԶԼՄ-ներից,-հաղորդում է NRK-ն: Մինչ այսօր նրան արգելված էր օգտվել վերոնշյալ արտոնություններից: Դատավորները գտել են, որ դա կարող է ազդել հուլիսի 22-ին կատարվածի վերաբերյալ Բրեյվիկի ցուցմունքի վրա:Այսուհետ Անդերս Բրեյվիկը կարող է ստանալ թերթեր, լսել ռադիո եւ դիտել հեռուստացույց: Նրա տրամադրության տակ կլինեն 20 հեռուստաալիքներ, որոնք մտնում են սովորական “բանտային” փաթեթի մեջ: