Armenian text to speach

24 տարի առաջ այս օրը ԱՄՆ-ը դարձավ պատմության խոշորագույն ահաբեկչության թիրախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները դարձան ժամանակակից պատմության ամենախոշոր ու ողբերգական իրադարձություններից։ Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման անդամները առևանգեցին չորս ուղևորատար ինքնաթիռ։ Դրանցից երկուսը բախվեցին Նյու Յորքում գտնվող Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակներին, մեկ այլը՝ Վաշինգտոնում գտնվող Պենտագոնին, իսկ չորրորդ ինքնաթիռը, որի ուղևորները փորձեցին կանխել ահաբեկիչներին, կործանվեց Փենսիլվանիայում։

Ահաբեկչության հետևանքով զոհվեց մոտ 3 հազար մարդ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ ստացան վնասվածքներ։ Տուժածների թվում կային տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ հարյուրավոր փրկարարներ և ոստիկաններ, որոնք փորձում էին օգնություն ցուցաբերել դեպքի վայրում։

Սեպտեմբերի 11-ը փոխեց գլոբալ անվտանգային օրակարգը․ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները սկսեցին «ահաբեկչության դեմ պատերազմը», որը հանգեցրեց լայնածավալ ռազմական գործողությունների Աֆղանստանում և միջազգային անվտանգության նոր համակարգերի ձևավորմանը։

Ամեն տարի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են հիշատակի միջոցառումներ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և ևս մեկ անգամ ընդգծելու ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը։




Լրահոս