Armenian text to speach

Apple-ը ներկայացրել է AirPods Pro 3-ը, որը կունենա կենդանի թարգմանության ֆունկցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Apple-ը ներկայացրել է AirPods Pro 3-ը, որը մեծ թարմացում է երեք տարիների ընթացքում։ Նոր մոդելը կունենա սրտի զարկերի չափիչ սենսոր և կենդանի թարգմանության հնարավորություն։

AirPods Pro 3-ի ANC-ը խոստանում է կրկնակի արդյունավետություն նախորդ սերնդի համեմատ։ Սրտի զարկերի սենսորը, աշխատելով iPhone-ի արհեստական բանականության մոդելի հետ, թույլ կտա հետևել սրտի աշխատանքին, այրված կալորիաներին և ֆիզիկական ակտիվությանը։

Կենդանի թարգմանության գործառույթը թույլ կտա օտար լեզվով զրույցներ ունենալ՝ ձայնը թարգմանելով անմիջապես ականջակալներում կամ iPhone-ի էկրանին։

Apple-ը նաև փոխել է AirPods Pro 3-ի դիզայնը՝ այն դարձնելով փոքր ու հարմարավետ՝ հինգ տարբեր չափի ծայրակապերով և IP57 ջրադիմացկունությամբ։

AirPods Pro 3-ի նախնական պատվերներն արդեն հասանելի են 249 դոլարով, առաքումները կմեկնարկեն սեպտեմբերի 19-ին։




Լրահոս