Armenian text to speach

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Կատարի վրա Իսրայելի հարվածի հարցով հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ օրով հետաձգել է սեպտեմբերի 10-ին նախատեսված արտակարգ նիստը՝ Դոհային Իսրայելի հարվածի վերաբերյալ, կապված Կատարի իշխանությունների խնդրանքի հետ, որ կառավարության ղեկավար, էմիրության արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին կարողանա մասնակցել նիստին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Կորեայի Հանրապետության մշտական ​​​​ներկայացուցչությունը, որը սեպտեմբերին նախագահում է Անվտանգության խորհրդում։

«Անվտանգության խորհուրդը «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի» օրակարգով այսօրվա արտակարգ նիստը հետաձգել է մինչև վաղը, այն տեղի կունենա կեսօրին։ Նիստը հետաձգվել է Կատարի խնդրանքով, որպեսզի Կատարի վարչապետը կարողանա մասնակցել դրան», – լրագրողներին հայտնել են Հարավային Կորեայի մշտական ​​​​ներկայացուցչության մամուլի ծառայությունը։




Լրահոս