ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ներկայացնում են քննիչին, որպեսզի շորթման քննման վարույթի շրջանակներում մեղադրանք առաջադրվի և տանեն կալանքի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հիշել են 2024թ․ շորթման դեպք։ Այդ վարույթի շրջանակում է կալանավորվել Ղուկասյանի որդին։
Հիշեցնենք՝ Aravot.am-ը հայտնել էր, որ բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին:





























