Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գիտեն՝ գործ ունեն ուժեղ կնոջ հետ, Արթուր Հովհաննիսյանը հասկանում է՝ ՔՊ-ում այլ վերելակ չկա». Կարպիս Փաշոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս Ազգային Ժողովում քպ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անվայելուչ պահվածքն առաջացրել է շատերի զայրույթը: Շատ քաղաքական, հասարակական գործիչներ անդրադարձել են Արթուր Հովհաննիսյանի պահվածքին, դատապարտել այն և իրենց աջակցությունը հայտնել ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

Լրագրող Կարպիս Փաշոյանը ևս անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցածին: Նա նշել է, որ տեղի ունեցածից պետք չէ զարմանալ, քանի որ Փաշինյանի քաղաքական համակարգը չի կարող այլ կերպ լինել, չի կարող ավելի քաղաքակիրթ, ինտելեկտուալ լինել: ‹‹Այս Խորհրդարանը Հայաստանի պատմության ամենաայլանդակ, ամենալկտի ու ամենաանբարոյական խորհրդարանն է: Տպավորություն է, որ Փաշինյանի քաղաքական համակարգն ապրում է ‹‹Հայկական ժամանակ›› թերթի ռեժիմով››,- ասել է Փաշոյանը:

Նա նաև նշել է, որ նույնը չէր Արթուր Հովհաննիսյանի և Թագուհի Թովմասյանի պահանջը: ‹‹Նրանց ասածները նույնը չեն, քանի որ Արթուր Հովհաննիսյանի հետ կապված կա հատուկ գործ, որտեղ ինքը, ինչպես հիշում եմ, մեղադրվում է թմրանյութեր պահելու և տարածելու մեջ, սակայն նույնը չենք կարող ասել Թագուհի Թովմասյնաի պարագայում:

Արթուր Հովհաննիսյանի այս վարքագիծը դատապարտելի է: Սա լկտիություն է, սա անդաստիարակություն է, սա անշնորհքություն է››,-ասել է նա:

Կարպիս Փաշոյանը նաև հայտնել է, որ Արթուր Հովհաննիսյանին մինչև 2018 թվականը ճանաչել է որպես արտառոց ոչնչով աչքի չընկնող լրագրող, և, Փաշոյանի տպավորությամբ, համեստ, դաստիարակված, պարկեշտ ու լուռ երիտասարդ էր: Կարպիս Փաշոյանի համոզմամբ՝ Արթուր Հովհաննիսյանի իրական դեմքը բացվել է միայն ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, երբ նա պարբերաբար հանդես է գալիս աղմկահարուց դեպքերով՝ ականջ, լեզու կտրելով, երեսուն հոգով մեկ ընդդիմադիր պատգամավորի վրա հարձակվելով, կին պատգամավորի զրպարտելով և այլն:

Կարպիս Փաշոյանի դիտարկմամբ՝ այս պարագայում զզվելի է ֆեմինիստական շրջանակնների ոչինչ չասող դիրքավորումը, անորոշությունը և որևէ կոնկրետ դեպքին գնահատական տալուց խուսափելը:
‹‹Ֆեմինիստական շրջանակները չեն ուզում քպ-ին վիրավորած լինել, խոսում են անորոշ, սակայն ովքեր ծանոթ են տիկնին Թովմասյանին գիտեն՝ գործ ունեն ուժեղ կնոջ հետ: Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը քպ-ում առաջ գնալու ընդունելի տարբերակ է: Քպ-ում ուրիշ վերելակ չկա: Թովմասյանի դեմ այս զզվելի վարքագիծը պետք է բացատրել հենց այս տեսանկյունից››,- համոզված է Փաշոյնաը:

Լրագրողը նաև մատնացույց է անում ՀՀ-ում արդարադոտության համակարգում գործող կին կառավարիչներին՝ Արդարադատության նախարար, գլխավոր դատախազ, ՄԻՊ:

‹‹Կին դատախազի, կին ՄԻՊ-ի օրոք ՀՀ պատմության ամենասոսկալի, ամենանողկալի հետապնդումներն են իրականացվում որևէ հանցանք չգործած անձանց նկատմամբ: Մենք գործ ունենք այլ իրականության հետ և Նիկոլ Փաշինյանին պետք չեն այլ որակներ: Դատապարտում եմ Թագուհի Թովմասյանի նկատմամբ այս զզվելի, նողկալի, եղկելի արտահայտությունները և իմ աջակցությունն եմ հայտնում գործընկերոջս տիկին Թովմասյանին››,- եզրափակեց լրագրող Կարպիս Փաշոյանը:

 

Նանիկ Աղասյան




Լրահոս