Արաբական և իսլամական երկրների մասնակցությամբ արտակարգ գագաթնաժողով կկայանա սեպտեմբերի 14-ին Կատարում՝ կապված Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության նկատմամբ Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետ, հինգշաբթի օրը հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։
Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածեց Դոհայում գտնվող մի շենքի, որտեղ բնակվում էին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ։ ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ շարժման ղեկավարության բոլոր բարձրաստիճան անդամները ողջ են մնացել հարվածից, սակայն զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ Համամ Խալիլ ալ-Հայյան՝ ՀԱՄԱՍ-ի արտասահմանում գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայայի որդին։
Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, արաբական երկրները և Եվրամիությունը դատապարտել են նման գործողությունները։
«Ալ Արաբիան» նաև հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվածների, այդ թվում՝ կատարցի անվտանգության աշխատակցի հուղարկավորությունը տեղի կունենա հինգշաբթի օրը։





























