Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանության «սրտի» դատավորը 43 մլն դրամով Կենտրոնում բնակարան է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց ՔՊ-ի սրտի թեկնածու Արմեն Դանիելյանին։

Դանիելյանը Սամվել Կարապետյանին կալանքի տարած դատավորն է, ում պարգևատրեցին՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելով։ 2003 թվականից մինչ օրս Արմեն Դանիելյանը աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր՝ ըստ իր կենսագրության։ 2024 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Արմեն Դանիելյանի ընտանիքի բոլոր անդամներն իրավագիտության հետ կապ ունեն․ դատավորի կինը՝ Մառա Մարգարյանը, ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ է, դուստրը՝ Լիլիթ Դանիելյանը, սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։

Դանիելյանը 2017 թվականին ձեռք է բերել բնակարան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ 2024 թվականին ԲԴԽ-ում նշանակվելուց հետո ամիսներ անց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից ձեռք է բերել 43,5 մլն դրամ արժողությամբ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Դատավորը, համաձայն 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի, ունի մեկ տրանսպորտային միջոց՝ 2001 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա, որը գնվել է 2010 թվականին։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 177 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 22 հազար ԱՄՆ դոլար և 12 մլն 150 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 58 հազար դրամ, որից 17 մլն 722 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի Դատական դեպարտամենտից։ Դատավոր Արմեն Դանիելյանը ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 2 եկամուտ, որից 3 մլն 235 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է, իսկ 100 հազար դրամը՝ այլ եկամուտ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 42 մլն 791 հազար դրամ, որից 37 մլն 323 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Արմեն Դանիելյանը ՀՀ դատավորների միության անդամ է։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս