Armenian text to speach

Կապահովվի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի բնականոն ընթացքը. կհատկացվի 917.2 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրեր իրականացումը: Որոշմամբ 19 համայնքներում նախատեսվում է համաֆինանսավորել մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված 35 ծրագիր՝ 917.2 մլն դրամի չափով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին հատկացնել՝ մինչև 72,751.2 հազար դրամ, Արարատի մարզի Մասիս համայնքին հատկացնել՝ մինչև 76,158.8 հազար դրամ, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր և Խոյ համայնքներին, համապատասխանաբար, հատկացնել՝ մինչև 38,228.7 հազար դրամ, 51,307.1 հազար դրամ և 40,893.4 հազար դրամ, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին հատկացնել՝ մինչև 54,736.6 հազար դրամ, Լոռու մարզի Վանաձոր, Փամբակ և Ստեփանավան համայնքներին, համապատասխանաբար, հատկացնել՝ մինչև 72,191.8 հազար դրամ, 32,418.6 հազար դրամ և 34,273.2 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան և Չարենցավան համայնքներին, համապատասխանաբար՝ մինչև 58,933.9 հազար դրամ, 30,486.8 հազար դրամ, 49,853.6 հազար դրամ, և 41,565.8 հազար դրամ, Շիրակի մարզի Ախուրյան և Գյումրի համայնքներին, համապատասխանաբար՝ մինչև 57,591.5 հազար դրամ, 81,452.6 հազար դրամ, Վայոց ձորի մարզի Արենի, Ջերմուկ և Եղեգիս համայնքներին, համապատասխանաբար՝ մինչև 30,683.4 հազար դրամ, 28,221.4 հազար դրամ և 28,057.0 հազար դրամ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքին՝ մինչև 37,408.3 հազար դրամ: Արագածոտնի մարզի Թալին և Ծաղկահովիտ համայնքները չեն ներառվել որոշման մեջ, քանի որ մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերը և այդ փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունները պատրաստ չեն:

Դավիթ Խուդաթյանը նշել է, որ մասնակցային բյուջետավորման ծրագրին մարդկանց մասնակցությունն առաջին տարվա ընթացքում եղել է պասիվ, սակայն վարչապետի հանձնարարությամբ կատարված իրազեկման արշավից հետո մասնակցայնությունը բարձրացել է։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ծրագրի մասնակցային լինելու երաշխիքների անհրաժեշտությունը.

«Ծրագրի նպատակն այն է, որ քաղաքացիները մասնակցեն: Այնպես չէ, որ եթե քաղաքացիները չմասնակցեին, այս ծրագրերը ընդհանրապես դուրս էին մնալու: Այստեղ առաջնահերթությունների որոշման խնդիր է: Այդ թվում՝ կոմիտեներում քննարկելիս շատ էական նշանակություն պետք է տրվի, և նաև Կառավարության նիստերին էլ այս հարցերը զեկուցելիս բոլոր տեղեկանքներում պետք է գրվի, թե ամեն ծրագրի քվեարկությանը քանի քաղաքացի է մասնակցել, որպեսզի հասկանանք՝ մասնակցայնության մակարդակը բարձրացնո՞ւմ ենք, թե՞ ուղղակի համայնքի համար և մարզպետարանի համար թղթարարություն ենք ավելացրել, որ պիտի ուշադիր լինեն, թե խորագիրը որ վերնագրի ներքո է գրվում: Այսինքն՝ մեխանիզմներն անպայման պետք է ունենանք»:

 

«Մի իքս պահից մենք թվայնացման արդյունքում նաև պետք է այստեղ փորձարկենք նույնականացման քարտերով քվեարկելու համակարգերը, տեսնենք՝ դա ինչքանով է աշխատում»,- ասել է երկրի ղեկավարը՝ թվարկելով մասնակցային բյուջետավորման շրջանակում ֆինանսավորվող ծրագրերը։




Լրահոս