Armenian text to speach

ՔՊ-ն փոխհատուցեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ բարերարի կալանքի համար. քվեարկություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել Արմեն Դանիելյանին: Ընդդիմադիր 2 խմբակցությունները բոյկոտել են քննարկումը:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն էին ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավորներ Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։
Այսօրվա ընտրությունը ուշագրավ էր նրանով, որ այս քվեարկությունը պետք է տեղի ունենար գարնանը, սակայն հետաձգվեց և այդ հետաձգումը «գին» ուներ:

Քաղաքական իշխանությունը արձակուրդ գնացող դատավոր Արմեն Դանիելյանի արձակուրդն էլ հետաձգեց, դատական բաշխիչ համակարգիչն էլ նրան ընտրեց, որ քննի գործարար-բարերար Սամվել Կարապետյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը: Բնականաբար, Դանիելյանը մերժեց գործարարին կալանքից ազատելու հայցը, եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս անազատության մեջ է ու պահվում է ԱԱԾ մեկուսարանում։
Եւ այդ անձնազոհության համար այսօր ՔՊ պատգամավորները Դանիելյանին կարիերայի աճ ապահովեցին:




Լրահոս