Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Տերյան – Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան – Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- նշված է հայտարարության մեջ։
























































































