Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը «ձեռքերը թափ տալով» Փաշինյանի մոտ է գնացել. որևէ բան չունի՞ զեկուցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին երեկ Նիկոլ Փաշինյանն իր մոտ էր «կանչել»։ Ավինյանը պետք է վարչապետին զեկուցեր իր կատարած աշխատանքները՝ ներկայացնելով փաստաթղթեր, սակայն վերջինս ձեռքերը «թափ տալով» մտել է Փաշինյանի «կաբինետ»։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը վերջերս գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումներ է ունենում։ Պաշտոնյաները՝ օրինակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի հետ հանդիպմանը գալիս են ծավալուն թղթապանակներով՝ ներկայացնելով այն աշխատանքները, որոնք իրականացրել են իրենց ղեկավարած կառույցներում։

Սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փաշինյանի հրապարակած տեսանյութում ձեռքերը թափ տալով մտնում է հանդիպմանը, բարևում ու նստում։

Հարց է առաջանում․ միթե Ավինյանը որևէ բան չուներ զեկուցելու Փաշինյանին, թե՞ դա արվել է նրա համար, որ ընդգծի, թե ինքը իշխանություններից անկախացել է ու ներկայացնելու բան չունի անգամ վարչապետին։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս