«168 ժամ» թերթը գրում է. «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընդդիմության դաշտ տեղափոխվելով Գագիկ Ծառուկյանի մենիշխանությունը՝ ոչ իշխանական օլիգարխի մենիշխանությունը կարող է խախտվել։ Արթուր Բաղդասարյանն անապահով խավի ներկայացուցիչ չէր նաեւ մինչեւ 2008թ., սակայն դրան հաջորդած 6 տարիների ընթացքում կարողացել է հայկական չափանիշներով օլիգարխին համարժեք կամ գրեթե համարժեք նյութական կարողություն ձեռք բերել։
Այսպիսով, Հայաստանում կարճ ժամանակ անց կարող է գործել բազմաթիվ օլիգարխներից բաղկացած իշխանություն եւ առնվազն երկու օլիգարխից բաղկացած ընդդիմություն կամ ոչ իշխանական ուժերի համակարգ։ Այսինքն՝ քաղաքական պայքարի անվան տակ հասարակությանը ներկայացվող կլանային պայքարն ավելի առարկայական դրսեւորում կստանա՝ երկու օլիգարխիկ կենտրոններ կշարունակեն պայքարել ազդեցության գոտիների համար՝ փողը դարձնելով ոչ թե դոմինանտ, այլ միակ գործոն։
Եթե քառյակի հռետորական անձնակազմը համալրվի Արթուր Բաղդասարյանով, ապա նրա ու Լեւոն Տեր-Պետրոսյանի համատեղ աշխատանքը կարող է «սարեր շուռ տալ»։ »:
Տեր-Պետրոսյանն իր ելույթներով կբավարարի իբրեւ թե ինտելեկտուալ տեքստերի ու դավադրության տեսությունների սիրահար մասսաներին, Բաղդասարյանն իր պոպուլիզմով կառաջնորդի ավելի «հասարակ» զանգվածին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: