ՎՊ հաշվետվությունը չի համապատասխանում իրականությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության «Ենթավարկեր» բաժնում նշված էր, որ  2012թ. նոյեմբերի 7-ին «Ավթանդիլ Հարությունյան» ՍՊԸ-ին տրամադրվել է 18 հազ. ԱՄՆ դոլար վարկ` ավտոլվացման կետի եւ հացաբուլկեղենի արտադրամասի կառուցման նպատակով: Սակայն ՎՊ հաշվետվության համաձայն՝ «Տեղում կատարված այցելությամբ պարզվեց, որ առկա էր ընդամենը կիսակառույց շինություն, որն այդ պահին չէր ծառայում ո՛չ որպես հացաբուլկեղենի արտադրամաս, ո՛չ էլ` որպես ավտոլվացման կետ»: ՍՊԸ տնօրեն Ավթանդիլ Հարությունյանը, սակայն, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդում էր, որ իրենց մասով ՎՊ հաշվետվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ինչ վերաբերում է նրան, թե այդ կառույցները չեն գործում եւ այլն, եւ այլն…, այդ կառույցները, փառք Աստծո, այսօր աշխատում են, եւ ես մարդկանց աշխատատեղով եմ ապահովում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս