«Սեպտեմբերի 15-ին կկայանա որդուս «Արցախի Հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանի փակ բացումը»,- հայտարարել է 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
«Սեպտեմբերի 16-ից սկսած, թանգարանի դռները սիրով բաց կլինեն յուրաքանչյուր հայի առաջ։ Ցանկության դեպքում այցելությունը կարող եք կազմակերպել՝ նախապես զանգահարելով նշված հեռախոսահամարին 033-46-56-44 կամ գրելով Ալբերտ Հովհաննիսյանի Տուն- թանգարան ֆ.բ.էջին և albert_hovhannisyan_heros ինստագրամյան էջին։
Գրառմանը կից հրապարակել է տուն-թանգարանի այցելության օրերը և ժամերը․
Երկուշաբթի- փակ է
Երեքշաբթի- 11:00-18:00
Չորեքշաբթի- 11:00-18:00
Հինգշաբթի- 11:00-18:00
Ուրբաթ- 11:00-18:00
Շաբաթ- 11:00-18:00
Կիրակի- փակ է

























































































