
ԱՄՆ Վիրջինիա նահանգում Պոլիտեխնիկական համալսարանի տարածում ոստիկանության աշխատակիցների եւ զինված տղամարդու միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 2 մարդ,- հաղորդում է Reuters -ը, Զոհվածներից մեկը ոստիկանության աշխատակից է, իսկ մյուսը՝ պատահական անցորդ:Ավելի ուշ համալսարանական կայանատեղիում հայտնաբերվել են սպանված տղամարդու դիակ, որին սկզբում համարել են փոխհրաձգության զոհ, սակայն ոստիկանությունը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, հենց նա է հանցագործը: