ԵՄ երկրները համաձայնել են վեց ամսով երկարաձգել անհատական հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են կապված Ուկրաինայում հակամարտության հետ։ Այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդի Դանիայի նախագահությունն X-ում։
AFP գործակալությունը նշում է, որ խոսքը վերաբերում է 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո սահմանված պատժամիջոցներին, որոնք վերաբերում են ավելի քան 2500 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Սահմանափակումները վերջին անգամ երկարաձգվել են 2025 թվականի մարտին։





























