Armenian text to speach

3 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց հայկական դիրքերի վրա՝ մի քանի ուղղություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն անց, մարտական գործողություններ բռնկվեցին հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով՝ նաև Վարդենիսի Վերին Շորժայի սահմանին։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։

Այս հարձակումը դարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետագա ամենամեծ թշնամական հարձակումը։ Այս ներխուժման փորձը տեղի ունեցավ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններից հետո։
Հարձակումն ուղղված էր վեց հիմնական ուղղություններով՝ Վարդենիս, Սոթք, Կութ, Մարտունի և Գեղամասար՝ Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ՝ Վայոց Ձորի մարզում, և Մեծ Իշխանասար, Կապան ու Գորիս՝ Սյունիքի մարզում։
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ օկուպացված տարածքի մակերեսն ընդլայնվեց՝ հասնելով մոտ 220 քառակուսի կիլոմետրի։
Հայաստանը հաղորդել է 224 զոհվածների, ավելի քան 20 գերիների և 293 վիրավորների մասին։
Մինչ օրս զոհվածների ամբողջական ցանկը ներկայացված չէ։ Այդ օրերին Փաշինյանը հայտարարել էր 10 քառակուսի կիլոմետր տարածքի կորստի մասին, իսկ ՀՀ ԳՇ պետը նշել է ադրբեջանական առաջխաղացումներն Ներքին Հանդում (Սյունիք), Վերին և Ներքին Շորժաներում (Գեղարքունիք) և Ջերմուկում (Վայոց Ձոր)։



Լրահոս