Armenian text to speach

Կամչատկայում ուժգին երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կամչատկայի երկրամասի իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին՝ թերակղզու արևելյան ափի մոտ տեղի ունեցած 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հատկապես վտանգավոր են Խալակտիրսկի լողափն ու մոտակա այլ տարածքները։ «Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Խնդրում ենք հատուկ զգուշավորություն ցուցաբերել և զերծ մնալ վտանգավոր ափամերձ գոտիներում գտնվելուց»,- նշել է նա։

Կամչատկայի երկրամասում սեպտեմբերի 13-ին գրանցվել է 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Նախնական տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի Պետրոպավլովսկից շուրջ 123 կիլոմետր հեռավորության վրա, 46,8 կիլոմետր խորությամբ։

Տեղեկություններ ավերածությունների և լուրջ վնասների մասին առայժմ չկան։ Մարզի իշխանությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարությունը, բնակչությանը հորդորել են պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։




Լրահոս