Armenian text to speach

Ադրբեջանում ծնողները բողոքի ալիք են բարձրացրել՝ զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինվորների հարազատների՝ զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նպատակն, ըստ գերատեսչության, շնչառական հիվանդությունների տարածման կանխարգելումն է։

Սակայն այդ որոշումը հարուցել է ծնողների և հարազատների դժգոհությունը։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ հավաքվել զորամասերից մեկի դիմաց և բողոքի ձայն բարձրացրել սահմանափակումների դեմ։ Որոշ ծնողներ փորձել են անգամ անցնել զորամասի դարպասները՝ պահանջելով հնարավորություն ստանալ տեսակցելու իրենց որդիներին։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ․ 

 




Լրահոս