Armenian text to speach

Արարատի մարզում շան կծելու հետևանքով կրկին երեխա է տուժել. Առողջապահության նախարարը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արարատի մարզում շան կծելու հետևանքով երեխան տուժել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը հիշեցրել է, որ 2025 թվականի ընթացքում շան կծելու հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր, որոնց պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և պատվաստման բացակայությունը։

«Շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:

Մենք բոլոր բուժհաստատություններին ապահովել ենք կատաղության դեմ պատվաստանյութով:

Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:

Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- զգոնության կոչ է արել Առողջապահության նախարարը:

 




Լրահոս