Armenian text to speach

Վաղարշակ Քեյանը «DAURIA CUP» միջազգային մրցաշարի եզրափակիչում հաղթող է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Չիտա քաղաքում ընթացող «DAURIA CUP» անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչում առաջին ոսկե մեդալն ունենք։ Այս մասին տեղեկանում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։

54 կգ քաշային Վաղարշակ Քեյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Արսեն Ժիլիլիտցովի նկատմամբ ու դարձավ մրցաշարի հաղթող։ Այսօր ոսկե մեդալի համար կպայքարի նաև գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը։ Եվս 8 մարզիկ` 48կգ Էրիկ Սեմերջյանը, 51կգ Վահրամ Դովլաթբեկյանը, 63կգ Անդրանիկ Մարտիրոսյանը, 67 կգ Արգիշտի Հակոբյանը, 80 կգ Ալբերտ Հարությունյանը և 92կգ Սարգիս Անդրեասյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։




Լրահոս