Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանի անվան տարր կավելանա մարմնամարզությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում էեն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Այս օրերին Համլետ Մանուկյանը մասնակցում է Փարիզում ընթացող «World challenge cup»-ին, որի ընթացքում նժույգ-թափեր գործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի Մանուկյան:
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ -թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ-թափեր), Վահագն Դավթյանն (օղակներ), Հուռի Գեբեշյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (նժույգ-թափեր):
Համլետ Մանուկյանը դուրս է եկել նաև «World challenge cup»-ի եզրափակիչ

























































































