Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ Երևանի ավագանին դեկտեմբերի 9–ին գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվերկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ քաղաքացիներին անհատույց օտարելու մասին որոշման նախագծերը։ Ավագանին կողմ է քվեարկել նաև Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012թ. ծրագրին։ Ավտոտրանսպորտի պահպանության, սպասարկման, նորոգման և շահագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, բնակչության երթևեկն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել “Երևանի ավտոբուս” ՓԲԸ ստեղծելու մասին որոշման նախագիծը: Որպես հիմնավորում նշվել է, որ վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի ավելացման հանգամանքով պայմանավորված` Երևան քաղաքը տրանսպորտից բեռնաթափելու, հասարակական տրանսպորտով ազգաբնակչության սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով քաղաքապետարանը որդեգրվել է քաղաքային ավտոբուսները երթուղային ցանցում ավելացնելու և զուգահեռաբար միկրոավտոբուսների թիվը նվազեցնելու քաղաքականություն: Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով ՉԺՀ-ի հետ կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա Երևան կներկրվի 249 ավտոբուս, որի առաջին խմբաքանակը՝ թվով 66 ավտոբուս, արդեն առաջիկա օրերին կլինի Երևանում։ Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է “Երևանի ավտոբուս” ՓԲ ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։Ավագանին կողմ է քվեարկել նաև Երևան քաղաքում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարների 2012թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշմանը։ Ներկայացնելով որոշման նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետը նշել է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված “Տեղական տուրքերի և վճարների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և “Աղբահանության և սանիտարական մաքրման մասին” ՀՀ օրենքի պահանջով, համաձայն որի աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է։ Քննարկվող հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետը նշել է, որ որոշման ընդունումը կնպաստի վարձավճարների գանձման գործընթացի կանոնակարգմանը և ընդգծել, որ որոշման ընդունումով բնակչության համար ֆինանսական որևէ լրացուցիչ բեռ չի առաջանում։ Երևանի քաղաքային համայնքում 2012թ. աղբահանությունը կազմակերպելու համար ավագանու որոշմամբ սահմանվել են աղբահանության վճարի հետևյալ դրույքաչափերը.1) կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 200 ՀՀ դրամ2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկխորանարդ մետր աղբի համար՝ ամսական 2500 ՀՀ դրամ 2. Երևան քաղաքում շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար տեղական վճարի 2012թ. դրույքաչափը սահմանել 500 դրամ։Օրակարգի մյուս հարցերով ավագանին հավանություն է տվել “Երևան քաղաքի պատմության թանգարան” համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև “Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն” համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումների նախագծերին։Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի զարգացման 2012թ. ծրագիրը։
Երեվանի ավագանին հաստատել է Երեվանի զարգացման 2012-ի ծրագիրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ