Armenian text to speach

Իսրայելի վերջին ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել է 31 լրագրող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եմենյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի կողմից իրականացված վերջին հարձակման ընթացքում մայրաքաղաք Սանաայում զոհվել է 31 լրագրող։

«Ավիահարվածներն իրականացվել են երեկոյան։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները չորս ռումբ են գցել այն շենքի վրա, որտեղ տեղակայված էր 26 September թերթի խմբագրությունը։ Պայթյունը չափազանց ուժեղ է եղել, որի հետևանքով  շենքը ամբողջությամբ փլուզել է ։ Շատ լրագրողներ զոհվել են՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Հարվածի հետևանքով վնասվել են նաև հարակից բնակելի տները, ինչի հետևանքով զոհվել են բազմաթիվ կանայք և երեխաներ», – հայտարարել է 26 September թերթի լրագրող Էսսամ Ալ-Մոշքին։

Կիրակի առավոտյան տեղի լրատվամիջոցների աշխատակիցները հավաքվել են պայթյունից ավերված գրասենյակների տարածքում՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց զոհված գործընկերների հիշատակին։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, Իսրայելի ռեժիմը ավիահարվածներ էր իրականացրել Սանաայի և Ջաուֆի նահանգների վրա, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել էր տասնյակ քաղաքացիական անձ։

Իսրայելի ռազմական աղբյուրները հայտնել են, որ Եմենում իրականացված վերջին հարձակմանը մասնակցել է առնվազն 10 կործանիչ, որոնք ընդհանուր առմամբ ավելի քան 30 հրթիռ են արձակել երկրի տարբեր շրջանների վրա։

 

Անի Վարդանյան




Լրահոս