Armenian text to speach

Քաղաքացու բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետին և Ալեն Սիմոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի հ․1՝ Շուրջօրյա խնամքի կենտրոնի ծերանոցի շահառու Հարություն Համամջյանը դիմել է Ժողովուրդ օրաթերթին, խնդրանքով հրապարակել իր բաց նամակը ուղղված՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին: Կից ներկայացնում ենք բաց նամակի տեքստը:

«Հարգարժան պարոնայք, խնդրում եմ ներքոշարադրվելիք խնդրանքս չմերժեք։ Ձեր հնարավորությունների (ոչ թե իրավասությունների) գոնե ամենանվազագույնն օգտագործելով, կկարողանաք ինձ օգնել։

2019 թ․ի մայիս-հունիս ամիսներին էլեկտրասյուներից մեկում փակցված հայտարարության հետքով գնալուց հետո․․․տվյալ վարկային կազմակերպությունը,որը մի քանի օր անց իմ և << Գլոբալ-կրեդիտ>> վարկային  կազմակերպության միջնորդը եղավ,ես << Գլոբալ-կրեդիտից>> 50 հազար ՀՀ դրամ վարկ ստացա՝ մեկ տարի մարման ժամկետով ։2 շաբաթ հետո այդ միջնորդ կազմակերպությունից ինձ զանգեցին,թե << Կարող եք վարկ ստանալ <<Վարկս Էյ Էմ>> վարկային կազմակերպությունից ՝ 150 հազար դրամի չափով>>։ Ես,որ ինձ միամիտ չէի կարծում,համաձայնեցի։ Ստացա 150 հազար և եկա այդ միջնորդ կազմակերպությունը ։Նրանք ինձ ասացին << Եթե նախկին՝ այսինքն << Գլոբալ-Կրեդիտից>> մեկ տարի մարման ժամկետով ստացած 50 հազարը իր տոկոսով,պլյուս միջնորդ կազմակերպության 30 տոկոսը այսօր փակեմ, ապա մենք քեզ վաղը 400 հազար վարկ կտանք՝ 3 տարի մարման ժամկետով>>։ Ես դարձյալ համաձայնեցի։ Անմիջապես գնացի <<Գլոբալ-Կրեդիտ>> և փակեցի այդ 50+30 հազարը։Վերադարձա միջնորդ վարկային կազմակերպություն։ Ես և այդ միջնորդ կազմակերպության ղեկավարը մի 5-6 բանկեր գնացինք՝ այդ 400 հազարը ստանալու համար, սակայն այդ բանկերը ինձ միաբերան, ձայն-ձայնի տված մերժեցին ՝ վճարունակ չլինելու պատճառաբանությամբ։ Փաստորեն ձեռքումս մնաց 70 հազար։ Որքան էլ , որ ես Հարություն Համամջյանն էի,միևնույնն է, մեկ ամսում 70 հազարը 150 հազար դարձնել չէի կարող։ Սակայն ամիսը մեկ կամ երկու անգամ տոկոսները բարեխղճորեն մուծել եմ։ Այդպես միայն տոկոսները մուծեցի՝ չեմ հիշում 179, թե՞ 197 հազար՝ մինչև  <<Վարկս Էյ Էմի>> լուծարումը։ Իսկ նրանց 150 հազար մայր գումարը մուծել չկարողացա։ Եվ լավ եղավ,որ այդ հանցագործ՝ << Վարկս Էյ Էմ>> և <<Գլոբալ-Կրեդիտ>> վարկային կազմակերպությունները լուծարվեցին։ Այլապես ես ստիպված կլինեի մինչև մեր թվարկության վերջը մուծել 150 հազարի տոկոսները, որը ամսեկան կազմում էր 20 տոկոսից ավել։ Միայն հետո հասկացա, որ ընկել եմ գցոցի սխեմայի մեջ։ Ես հասկանում եմ , որ ինչպես մեր մոլորակում, այնպես էլ մեր երկրում բարոյականությունը իրավաքաղաքական կատեգորիա չէ, սակայն ինչ ասես, եթե մարդիկ անմարդկային են ։ Ահա ևս մեկ տիպավոր օրինակ ․

1991 թ․-ին՝ հողերի սեփականաշնորհումից հետո ինձ հասել է 0,7 հա (7000 քմ) վարելահող։ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի  գյուղապետ Արտաշ Գալարյանը իր դուխով , գրանցամատյանում, 7000 քմ-ը ջնջել-դարձրել էր 5000 քմ։ Ես 12 տարի օգտագործել եմ այդ 5000 քմ-ը։ Չափ գրողները, քարտեզագրողները, գեոդեզիստները եկել չափել են, այդքան է եղել։ 2008-ին դիմել եմ Արագածոտնի մարզպետարան, բողոքելով, որ գյուղապետը չի տալիս սեփականության վկայական։ Մարզպետարանից պատասխանեցին, թե ինձ տրված է եղել 5000 քմ, որի << նկատմամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում>>, սակայն 2000 քմ-ը իբրև թե ինձ երբեք չի պատկանել։ Այն կարող եք ձեռք բերել միայն աճուրդ վաճառքով։ Այսինքն ինձ անհատույց տրված 7000 քմ-ից 2000 պիտի ձեռք բերեի աճուրդ-վաճառքով։ Գյուղապետը գրավոր կերպով  խաբել է մարզպետարանի հողօգտագործման և գեոդեզիայի վարչության աշխատող Ս․ Թովմասյանին։ Ես, որպես մարզպետարանին փոխզիջում համաձայնեցի նրանց տված 5000 քմ-ին։ Մնում էր միայն,որ գյուղապետը սեփականության վկայականը տար, որովհետև խոստացավ Ս․ Թովմասյանին, որ՝ կտա,բայց խաբեց, արդեն երկրորդ անգամ։ Ինձ ասաց, թե բողոքեցի՞ր․․․այդ 5000 քմ-ի վկայականն էլ չեմ տա։ Դիմեցի կադաստրի պետական կոմիտե։ Նրանց էլ գրավոր խաբել էր, թե ինձ հասել է 2 բաժին հողամաս։Ընդամենը 3800 քմ։ Միայն 2023 թ․-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գործադրած ահռելի ջանքերի շնորհիվ  կարողացա ապացուցել, որ 1991 թ․-ին ինձ անհատույց տրվել է 7000 քմ հող։ Իմ ձեռքում է այդ, ինչպես նաև սույն փաստաթղթերը, որոնց վրա կնիք է, զինանշան  և ստորագրություն։ Հետո էլ ասում եք, թե Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքը, հաղորդիր հանցանքի մասին։ Դիմել եմ  նաև գլխավոր դատախազություն, սակայն՝ անարդյունք։

ՄԻՊ աշխատակից Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանել էր , թե « Եթե այնուամենայնիվ գտնում եք , որ Ձեր իրավունքները խախտվել են , ապա իրավունքները կարող եք վերականգնել օրենքով չնախատեսված այլ միջոցներով»։ Ստացվում է , որ մի բեզպրեյդելիստ գյուղապետ քարը գցել է փոսը , իսկ տասնյակ վերադասներ չեն կարողանում այդ քարը հանել փոսից։ Նրանք , ինչպես նաև հանրային պաշտպանը առանձնակի շահագրգռված չեն արդարության հաղթանակի համար,քանի որ  կուրորեն վստահել և հավատացել են գյուղապետի կանխամտածված, սխալ փաստաթղթերին։ Գյուղապետը Աստծո առնելիքն է , և Աստծո անհաջող էքսպերիմենտը ։ Նրա Գյուղապետ դառնալը ոչ թե բնականոն օրինաչափություն է , այլ տիեզերական պատահականություն ։ Նրա նստելու տեղը ոչ թե գյուղապետի աթոռն է , այլ ՝ Մագադան ՝ ուրանի հանքերը։

Իմ Խնդրանքը

Քանի որ վերոհիշյալ իմ վարկային հարցով նմանօրինակ դեպքեր, (երբ վարկ ես վերցնում 150 հազար , հետո տոկոս ես վճարում 179 հազար) շատ հազվադեպ կարող է լինել, ինձ և իմ վարկային հարցով բախտակիցներին դուրս բերել «Սև ցուցակից» և ինձ մեկ տարի մարման ժամկետով վարկ տալ, 400 հազար դրամ ։ Խոստանում եմ մինչև 2026թ մայիս այդ 400 հազարը եռապատկել ։ Այդ 1 տարում փակել «Վարկս էյ էմի » 150 հազար մայր գումարը և 400 հազար վարկը։ Հիշե՛ք իմ գրավը ես եմ , իմ գարանտը իմ խոսքերն են։

Կներեք սույն երկար-բարակ «դիսերտացիայիս» համար ։

Անշահախնդիր հարգանքով ու անհամբեր սպասումով»

Հարություն Համամջյան




Լրահոս