13 վարչապետերից 11-ն իրենց պաշտոնը զբաղեցրել են ընդամենը մեկ տարի: Ինչպե՞ս կարող է երկրի վարչապետը պաշտոնավարել ընդամենը մեկ տարի: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում երկրի քաղաքական վերադասավորումներին անդրադարձավ ՀՀԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
«Շատ վարչապետներ տնտեսություն չեն ղեկավարել, այդ դեպքում նրանք ինչպե՞ս կարող են ղեկավարել երկիրը: Իշխանությունները նմանվում են այն տանտերերին, ովքեր վաճառում են ամեն ինչ, նույնիսկ տունը և մնում առանց ոչնչի: Այսօր մեր իշխանությունները կարծես վարձել են երկիրը և ապրում են այնտեղ: Մենք վաճառել ենք ամեն ինչ», – նշեց նա:
Նրա խոսքերով, 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու փոխարեն նրանք ապահովեցին պարտքի աճ:
«Այսօր ոչ մեկը չի կարող ասել, թե ինչպիսին կլինի Հովիկ Աբրահամյանի ղեկավարած քաղաքականությունը: Դա պարզ կլինի ծրագրի ներկայացումից հետո», – նշեց նա: