Armenian text to speach

ՆԳՆ պատասխանը Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծի սկանդալին. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին նոր սկանդալ է հասունանում Կադաստրի կոմիտեում։ ArmLur.am-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:

Ավելի ուշ լրագրող Սյուզի Բադոյնը գրեց, որ «աշխատակցուհիներից մեկի ամուսինը՝ Արթուր անունով քաղաքացի, գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծանր մարմնական վնասվածքներով։ Ըստ մեր աղբյուրների, դեպքը նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատմանն առնչվող վեճից հետո։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առեւանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ»։

ArmLur.am-ը կտարվածի առիթով ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում խնդրեց, ինչին ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։ Թե ինչ ուղղությամբ կգնա քննությունը, դժվար է ասել, փաստ է, որ կա հաղորդում և կան լուրեր ծեծված քաղաքացու մասին: Ի դեպ, հաղորդումը տրվել է հիվանդանոցից, քանի որ հետազոտելիս հիվանդանոցը պարտավոր է արձանագրել մարդու վնասվածքների ծագումնաբանության մասին:

ArmLur.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը՝ հասկանալու համար, թե ՔՊ-ական պաշտոնյաները արդյոք կարդարացվեն, թե կմեղադրվեն:

Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեն պաշտոնապես հերքել է ծեծի մասին լուրերը։




Լրահոս