Ինչպիսի՞ հոգեվիճակում է այս պահին Հրաչյա Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարորդ Հրաչյա Հարությունյանի վիճակն այս պահին համեմատաբար լավ է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

Վերջինիս փոխանցմամբ` վերջին դատը կրկին հետաձգվել և տեղափոխվել է մայիս:

«Նորություններ այս պահին չունենք: Առողջականը նորմալ է, լավ ինքնազգացողություն ունի: Փաստաբան Ռուբեն Մարգարյանը դեռ հստակ նորություններ չի կարող հայտնել, բայց նշում է, որ ամեն ինչ նորմալ է»,- շարունակելով խոսքն` ասաց Լիլիթ Հարությունյանը:

Նրա խոսքերով` միջավայրում լարվածությունը մարել է, սակայն բողոքներ ու դժգոհություններ դեռ կան, և չեն կարող չլինել, բայց ընդհանուր վիճակը, Հարությունյանի դստեր փոխանցմամբ, բավարար է:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրում են ավտովթարի հետևանքով 18 հոգու մահվան պատճառ դառնալու մեջ: Անցած տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով նա ավտոբուսի էր բախվել: 

Նշենք նաև, որ օրերս Հրաչյա Հարությունյանն ընդունել էր մեղքը` նշելով, որ ինքն իսկապես խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, սակայն չէր ընդունել իրեն վերագրվող այն մեղադրանքը, ըստ որի միտումնավոր կեղծած փաստաթուղթ է ներկայացրել:

Տաթև Հարությունյան 




Լրահոս