Armenian text to speach

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայում և ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական ​​հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ Երևանյան համերգով, հանդիսատեսը կվայելի Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։ 

Հյուրախաղերի ժամանակացույց՝

  • Սեպտեմբերի 25` Փարիզ
  • Սեպտեմբերի 28` Սիեթլ
  • Սեպտեմբերի 29` Լաս Վեգաս
  • Հոկտեմբերի 2` Լոս Անջելես 
  • Հոկտեմբերի 4` Նյու Յորք 
  • Հոկտեմբերի 5` Բոստոն 

Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Խաչատրյանի, Ամիրխանյանի, Մանսուրյանի և Ազնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։




Լրահոս