Armenian text to speach

ՏԿԵ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ավիացիոն, էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող LEADER ծրագրի դերը և շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում հայտնած պատրաստակամության համար։




Լրահոս